Երևան մարաթոն 2026 (լուսանկարներ)
Երևան մարաթոնը տարեցտարի արագանում է, ինչպես նաև ավելանում է մասնակից վազորդների թիվը։
Այս տարվա հաղթողը ճապոնացի Օկաբե Սուգորուն էր, ով 42,2 կմ վազքատարածությունն անցավ 2 ժամ 38 րոպե 25 վայրկյանում, ինչը 12 ու կես րոպե ավելի արագ է, քան Երևան մարաթոնի նախորդ լավագույն արդյունքը:
Մինչ այս, լավագույն արդյունքը՝ 02։50։56, պատկանում էր Ռոման Ալեքսանյանին՝ գրանցած 2025 թ․-ին։ Այս տարի Ռոմանը բարելավեց իր արդյունքը՝ Երևանի մարաթոնը վազելով 02:41:34-ում, սակայն դա բավարարեց միայն բրոնզի համար։ Երկրորդ տեղում ռուսաստանցի Սերգեյ Նազարովն էր՝ 02։39։38 արդյունքով։
Բացի մարաթոնյան վազքից՝ մասնակիցները վազում էին նաև 21,1 կմ (կես մարաթոն), 12, 5, և 1 կմ (մանկական վազք)։
Երևան մարաթոնի այս և նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 2026, 2025, 2024:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել