Պայթյուն Կանադայի ռազմաբազաներից մեկում. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ
Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնռայթ ռազմաբազայում հոկտեմբերի 17-ին պայթյուն է եղել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են Global News-ի աղբյուրները, զոհվել է առնվազն 7 մարդ, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է այն, որ զորավարժությունների ժամանակ մարտական հրաձգությամբ արկն ընկել է գազատարի կամ էլ ռազմաբազայի տարածքում գտնվող գազի հորատանցքի վրա։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է ուսումնական հրաձգարանի սահմաններից դուրս։
Կանադայի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն չի նշել զոհերի հստակ թիվը։
Ուեյնռայթ ռազմաբազան Կանադայի զինված ուժերի ուսումնական հիմնական զորավարժարաններից մեկն է։ 2021 թվականի տվյալներով՝ այնտեղ ծառայում և աշխատում է ավելի քան 1300 զինծառայող և քաղաքացիական անձ։
Լուսանկարը՝ sundayguardianlive.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել