HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն վերականգնել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը

ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների արձակումների վերաբերյալ տվյալների փոխանցումը։ Այդ մասին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Այժմ ամեն ինչ աշխատում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա պարզաբանել է, որ ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակումների մասին Ուկրաինան կարող է տվյալներ ստանալ միայն ԱՄՆ-ից։ Ամերիկյան կողմը 3 օրով դադարեցրել էր այդ տվյալների փոխանցումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունների սրման ֆոնին։

Նախագահ Զելենսկին հավելել է, որ ուկրաինացի զինվորականների համար Starlink արբանյակային կապի օգտագործման սահմանափակումները դեռևս պահպանվում են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ռուսական դիզելային վառելիքն ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու շուրջ։ Դրանից հետո Թրամփը սկսել էր ճնշումներ գործադրել Զելենսկիի վրա՝ փորձելով նրան համոզել դադարեցնել  ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելը։ Ճնշման այս քաղաքականության շրջանակում ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել էր Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակել Starlink-ի միջոցով կապի հասանելիությունը։

Լուսանկարը՝ Stringer/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter