
Պիկետ՝ դատարանի առաջ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների և նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ՀՀ զինված ուժերի սպա, մայոր Վահե Ավետյանի` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի դատաքննության սկսվելու կապակցությամբ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը կազմակերպում է պիկետ, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ:
Հասցեն` Երևան, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Գյուլիքևխյան փող., 20 շենք:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել