HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի` Արաքսիա Սվաջյանի ունեցած փորձն ու իրականացրած աշխատանքը կարևոր նախադրյալներ են համալսարանի ղեկավարման համար։

Բուհի ղեկավարի հաստիքը թափուր դարձավ 2025-ի հոկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվեցին նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։

Նախկին ռեկտորը օգոստոսին վիճարկել էր բուհի հոգաբարձուների խորհրդի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։

Մինչև Արաքսյա Սվաջյանի նշանակումը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը։ Նա նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter