HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:                

Ողջունելով և շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և նոր ծրագրերի իրականացման կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երևանի բնակիչների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:

«Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև կան հաջողված համագործակցության օրինակներ, որի շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի և «Օրանժ Արմենիա» ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երևանի ավտոբուսների ուղևորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը  հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ և նշել է, որ ընկերությունը ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:

«Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն և կզարգանան»,- նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ զարգացող Երևանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար և    քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել և օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter