HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատ գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու նպատակով կանեփ տեսակի բույս է աճեցնում։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 37-ամյա տղամարդու տանը կից հողամասում նկատել են կանեփի բույսեր, իսկ տանտերը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ունի նաև չորացված զանգված։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսի 2 կգ չորացված զանգված և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 17 գրամ քաշով։

Կանեփ տեսակի բույս աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը ստուգելու համար համայնքային ոստիկաններն այցելել են Պարույր Սևակ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդու բնակության հասցե։ Տանը կից օժանդակ շինության ակնհայտ տեսանելի հատվածում համայնքային ոստիկանները նկատել են կանեփի բույսեր։ 

Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի նաև չորացված զանգված։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինությունում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 33,86 գրամ զանգված և կանեփի բույսեր։ Երկու դեպքով էլ նախաքննություն է կատարվում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter