HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար կտրամադրվի մինչև 2029թ. դեկտեմբերը․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը։

Նախագծով առաջարկվում է միջոցառումը շարունակել 2027 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով հետվճարի հաշվարկման և վճարման գործող մեխանիզմները։

Որոշման նախագծում նշվում է, որ այն իրականացվում է 2024 թվականի հունվարի 1-ից և նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դրա շրջանակում կենսաթոշակառուները հետվճար են ստանում կենսաթոշակային քարտով կատարած անկանխիկ գնումների և վճարումների դիմաց։

Նախարարության հիմնավորմամբ՝ միջոցառման իրականացումը նպաստում է կենսաթոշակների չափերի ավելացմանը և միաժամանակ նաև՝ անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների թվի, անկանխիկ վճարումների ծավալների ընդլայնմանը:

Ծրագրի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը նախարարությունը պայմանավորում է դրա շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը ապահովելու նպատակով։

Նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Այն ուժի մեջ կմտնի Կառավարության կողմից հաստատվելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter