HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր վաղ առավոտյան Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը, «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու թեկնածու Արսեն Գևորգյան է։ Կոմիտեն դեռ անուններ չի հնչեցնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել է 14 անձ։ Մաղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։

Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter