«Հետք»-ը հայտարարում է ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն աուդիտորական ընկերություններին հրավիրում է ներկայացնելու գնառաջարկ Միջազգային մեդիա աջակցության (International Media Support, IMS) և Նոր ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund, NDF) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի աուդիտն իրականացնելու համար:
Ծրագրերի տևողությունը 9 ամիս է` 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Աուդիտն իրականացվելու է IMS-ի և NDF-ի սահմանած ստանդարտ տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Յուրաքանչյուր ծրագրի աուդիտի համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի առանձին փաթեթ, որը պետք է ներառի՝
- Լրացված հայտաձև՝ հասանելի այս հղումով։ Հայտաձևի վերին հատվածում անհրաժեշտ է պահպանել այն ֆինանսավորող կազմակերպության անվանումը, որի ծրագրի աուդիտն իրականացնելու համար ներկայացվում է հայտը։ Հայտաձևը լրացնելու համար անհրաժեշտ է նախապես ներբեռնել փաստաթուղթը։
- Աուդիտորական ծառայությունների մատուցման գնային առաջարկ։ Գնառաջարկը պետք է ներկայացվի ՀՀ դրամով։ Առաջարկվող գինը պետք է լինի հաստատուն և պայմանագրի գործողության ողջ ընթացքում ենթակա չլինի փոփոխության։
- Դիմող ընկերության մասնագիտական պորտֆոլիո՝ ներառյալ տեղեկություններ նախկինում իրականացված աուդիտների, համապատասխան մասնագիտական փորձի և հաճախորդների մասին։
Հայտերի ներկայացման կարգը
Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Էլեկտրոնային նամակի թեմայի (Subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝
- IMS-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտի համար՝ «Աուդիտ IMS - Հետք»։
- NDF-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտի համար՝ «Աուդիտ NDF - Հետք»։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 27-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 94 442 452 հեռախոսահամարով։
Գլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել