Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին. ՔԿԾ
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։
«Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՔԿԾ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել