Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Այդ մասին հայտնում են РБК-ն և բելառուսական БелТА գործակալությունը։
Փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի տարածքում գտնվող «Նովայա Գուտա» սահմանային անցակետում։ Ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել 252 զոհվածի մարմին, իսկ ուկրաինական կողմը՝ 25։
Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվեցողության հարցերով համակարգող շտաբը հաստատել է փոխանակման փաստը։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում զոհված զինծառայողների մարմինների առաջին փոխանակումն է։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանն Ուկրաինային էր փոխանցել 252 զոհված զինծառայողի մարմին, իսկ Ուկրաինան Ռուսաստանին՝ 23։
Ռազմագերիների վերջին փոխանակումը կողմերն իրականացրել էին օգոստոսին։ Դրա շնորհիվ Ռուսաստան էր վերադարձել 10 ռազմագերի, իսկ ռուսական կողմն Ուկրաինային էր փոխանցել Բելառուսում իրավախախտումների համար ձերբակալված Ուկրաինայի 10 քաղաքացիների։
Լուսանկարը՝ ԿԽՄԿ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել