HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն ուսումնասիրում է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը

Եվրոպական միությունը քննում է Ֆրանսիայում և ԵՄ այլ երկրներում վերջերս տեղի ունեցած լայնածավալ անկարգություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ նախկին ապատեղեկատվական արշավների հետ կապված ռուսամետ և ծայրահեղ աջ սոցիալական ցանցային հաշիվները ակտիվորեն տարածել են բռնության տեսանյութերը և փորձել են ավելի մեծ քաոս սերմանել։

Sciences Po-ի ապատեղեկատվության հարցերով հետազոտող Դեվիդ Կոլոնի խոսքով՝ ռուսական «Storm-1516» ցանցի հետ կապված կրեմլամետ ազդեցիկ բլոգերներն առավել մեծ ուշադրություն են հրավիրել իրադարձությունների վրա և տարածել մի շարք կեղծ պատմություններ։ Նա նշել է նաև ռուսական ազդեցության մեկ այլ ցանց՝ «Մատրյոշկան»։

Ըստ փորձագետի՝ ռուսամետ օգտատերերը չեն եղել ցույցերի նախաձեռնողները և որևէ ազդեցություն չեն ունեցել իրադարձությունների ընթացքի վրա։

«Գործ ունենք պետական ինստիտուտներից դժգոհ մարդկանց իսկական մոբիլիզացիայի հետ, իսկ օտարերկրյա պետական դերակատարները փորձում են այն ուժեղացնել»,-նշել է Եվրոպական հետախուզության մի պաշտոնյա։

Ֆրանսիայի կառավարությունը ուժային կառույցներին հանձնարարել է պարզել՝ արդյոք ռուս գործակալները ավելի ակտիվ դեր են խաղացել փողոցային անկարգությունների հրահրման գործում։

Ֆրանսիայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ առայժմ նման դերի վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չկան։ 

Զանգվածային բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև Իտալիայում։ Ցուցարարները դուրս էին եկել փողոց կյանքի թանկացման, վառելիքի գների աճի և հարկային բեռի դեմ։ 

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն հայտարարել է, որ անկարգությունները հիբրիդային պատերազմի արդյունք են։ 

«Ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ է մղում մեր երկրների դեմ՝ ոչ ավանդական գործիքներով, ինչպիսիք են TikTok-ը, սոցիալական ցանցերը և YouTube-ը, ընդ որում՝ Արևմուտքը դա նույնիսկ չի գիտակցում և չի արձագանքում»,-ասել է նա։

Financial Times-ի այս հոդվածի հրապարակման մեկնաբանություններում հազարավոր մարդիկ ծաղրում են ԵՄ-ի այս որոշումը՝ նշելով, որ պաշտոնյաները նախընտրում են անտեսել ցույցերի իրական պատճառները և մեղքը բարդել օտարերկրյա միջամտության վրա։

Լուսանկարը՝ The Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter