«Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Աշտարակ միլկ» ընկերության կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Դրոյի 13) իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, իսկ «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» և «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Լուսանկարը՝ ՍԱՏՄ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել