HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Տերտերյանն ընդունեց Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունեց Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ Մարկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանցի հյուրերի այցի նպատակը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Շիրակի մարզի հետ փոխգործակցության հարցերի քննարկումն է:

Մ. Վոզնյակը տեղեկացրեց, որ որպես Լեհաստանի խոշոր վոյեվոդության ղեկավար հետաքրքրված է Հայաստանի մարզերի հետ համագործակցությամբ եւ հույս հայտնեց, որ Շիրակի մարզում գործընկերների հետ քննարկումներն արդյունավետ կլինեն:

Մ. Վոզնյակը նաեւ ԵՄ ինքնակառավարման պաշտոնական ներկայացուցչության` Եվրամիության տարածաշրջանների կոմիտեի փոխնախագահն է: Անդրադառնալով  ԵՄ կառույցներում գործակցության հարցերին` նա տեղեկացրեց, որ կոմիտեի շրջանակում մշտապես գործում է  տարածաշրջանների կոմիտեի անդամներից եւ  Արեւելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչներից կազմված խումբ, որը կոնկրետ ծրագրեր առաջարկելու ու իրականացնելու լավ հարթակ կարող է լինել: Նա նաեւ նշեց, որ որպես Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկիր` Լեհաստանը հետաքրքրված է մասնակից երկրների եւ, հատկապես, Հայաստանի հաջողությամբ:

Ընդգծելով, որ Լեհաստանն ապակենտրոնացման ոլոտում բավականին հարուստ փորձ ունի  եւ ծանոթ է ԵՄ բոլոր ընթացակարգերին` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել հայաստանյան գործընկերներին`արդյունավետ բարեփոխումների իրականացման հարցում: «Ճանապարհի սկզբին մեզ օգնել են մեր արեւմտյան գործընկերները եւ հիմա մենք կարող ենք օգտակար լինել մյուսներին»,-նշեց նա:

Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար` նշելով, որ Լեհաստանի փորձն անշուշտ օգտակար է Հայաստանում իրականացվող ՏԻ բարեփոխումների համար: Նա հյուրի խնդրանքով տեղեկություններ ներկայացրեց ՏԻ համակարգի, դրա զարգացման հեռանկարների, իրականացվող աշխատանքների մասին: Նշվեց, որ ոլորտի հեռանկարային զարգացման տեսանկյունից կարեւորվում է համայնքների խոշորացումը, եւ արդեն մշակվել է համապատասխան հայեցակարգ` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:

Վ. Տերտերյանը ողջունեց նաեւ ապակենտրոնացված մակարդակով  համագործակցությունը խորացնելու նրանց մտադրությունը` նշելով, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս նմանատիպ կապերի ամրապնդմանը:

Նա  վստահություն հայտնեց, որ Շիրակի մարզի իրենց գործընկերների հետ տեղում քննարկումների ընթացքում կուրվագծվեն փոխշահավետ գործակցության ուղղությունները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter