Ի գիտություն Հայրապետյանի՝ Քոչարյանի շունը դատարկ տեղը չի հաչում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է Ռուբեն Հայրապետյանի կողմից «Նուվել դ’Արմենի»-ում հնչեցված մտքերին:
«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) և հանդես գար համապատասխան բացատրություններով:
Ցավոք, դա տեղի չունեցավ:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
Հ.Գ. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»,- ասված է հայտարարության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել