HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ստեփանավանի բոլոր ընտրատեղամասերում առկա են եղել դրոշմանիշի կպչունության խնդիրներ. հանձնաժողովի քարտուղար

Ստեփանավան համայնքում ժամը 08:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և մեկնարկել են ավագանու համամասնական ընտրությունները։ 

Ստեփանավանի 25/9 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Մարիամ Մանասյանը նշեց, որ բոլոր տեղամասերում դրոշմանիշների կպչունության խնդիրներ են եղել, այս պահին խնդիրը մասամբ կարգավորվել է, երբեմն կրկնվում է:

Ստեփանավանի 25/9 ընտրատեղամասը ընտրողների թվով ամենամեծն է։ 1470 ընտրողից ավելի քան 300-ը արդեն քվեարկել են։ Մանասյանը նաև նշեց, որ ընտրողների հոսքն էլ առավոտվանից նորմալ է։

Համայնքում գրանցված է 19,278 ընտրող։ Քվեարկությանը մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այս նախագծով ձևավորվեց Ստեփանավան նոր խոշորացված համայնքը՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter