HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստամբուլահայ Սիլվա Բինգազի «պաշտպանիչ շերտը»

Սիլվա Բինգազ

Որպես լուսանկարիչ` ես փորձում եմ նույն պաշտպանիչ շերտը ստեղծել ամեն անգամ, երբ աշխարհ եմ դուրս գալիս: Թեև յուրաքանչյուր վայրում էլ փորձում եմ նմանատիպ պայմաններ ստեղծել լուսանկարելու համար, սակայն իմ աշխատանքի վրա մեծապես ազդում են տվյալ վայրի յուրահատկությունները և ժամանակահատվածը: Այս վերափոխման արդյունքում, իմ աշխատանքի վրա իրենց հետքն են թողնում քաղաքին բնորոշ գծերը ևս: Ամեն քաղաք ունի իր սեփական խորհրդավոր և օրիգինալ ոգին, երբ փորձում ես մի փոքր ավելի փորել` տեսնելու համար մակերեսի տակ եղածը, և այս օրիգինալությունը փոքր փոփոխություններ է մտցնում իմ աշխատանքի մեջ, երբ կառուցում եմ իմ պաշտպանիչ շերտը: 

Զավեշտալի է, որ երբ փորձում եմ տեսնել, թե ինչ է կատարվում մակերեսի տակ, զգացողություն եմ ունենում, թե ձեռք եմ տալիս մարդ արարածի էքզիստենցիալ ձևերին, որոնց հիմնատարրերը շատ նման են իրար: Ամեն մի հպումով ես հստակ տեսնում եմ աշխարհի մարդկանց նմանությունները: Շատ հեշտ է խոսել տեսողական, ձևական կամ լսողական տարբերությունների մասին, այնուամենայնիվ սրանք այն տարբերություններն են, որոնք կախված են տրամաբանական ընկալումից և շատ ֆորմալ են: Կցանկանայի նշել զգայական և ինտուիտիվ տարբերությունները, քանի որ համարում եմ, որ վավերագրությունն անհամ ու անհոտ է, եթե ստեղծում է մտավոր ընկալումից ձևավորված տեսողականություն` առանց դիպչելու տվյալ վայրի էությանը: Ուրեմն որո՞նք են այդ զգայական և ինտուիտիվ տարբերությունները: Իմ կարծիքով` երբ լուսանկարիչը փորձում է հասնել այդ նմանություններին` հենց հիմնատարրերին և աշխարհի մարդկանց բնազդային գոյությանը, նա զգում է քաղաքի ոգին` ելնելով ինտուիտիվ հանգամանքներից:

Երբ փնտրում էի Տոտտորիի գաղտնի էությունը, դրա մակերեսի տակ եղած ամենայուրահատուկ տարբերությունն ինձ համար այն է, որ գտա մի շատ հավատարիմ միջավայր, երբ սուբյեկտիվ քայլեր էի անում: Սա շատ իդեալական իրավիճակ է լուսանկարչի համար` իր սեփական պաշտպանիչ շերտը ստեղծելու առումով: Հուսով եմ, որ սա կարող եք տեսնել իմ լուսանկարներում: 

Տոտտորիում շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց ամուր կապվեցի` չնայած իրար հետ կարճ ժամանակ անցկացրինք: Նրանք Տոտտորիում ապրող մարդկանց արտացոլանքն են տեղական մակարդակում և մարդկության արտացոլանքը` գլոբալ մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կեյին, Նակաշիմաների ընտանիքին, Միկիոյին, Էկոյին և Մինեին, Օսամուրաների ընտանիքին, Սուգային, Գակին, Միկային, Կազիկիին, Նազիկիին, Ցուկուրուին և փոքրիկ Սոլային, Նաոյային և Սաթակոյին, ովքեր հայտնվեցին իմ լուսանկարներում և օգնեցին ինձ ստեղծել այս աշխատանքը: 

Սիլվա Բինգազի ճապոնական շարքը` այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
Իսկ Սիլվայի իսկական ազագանունը ինչ էր: Կարող եսք ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter