Ստեփանավանում քվեարկության ուղղորդման մասին ահազանգեր կան. հանձնաժողովի նախագահը պարզաբանում է
Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութեր, որտեղ երևում էին ուղղորդված քվեարկության դեպքեր Ստեփանավան համայնքի 25/1 ընտրատեղամասում։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարախանյանի խոսքով՝ երկու դեպքում էլ քաղաքացիները ի վիճակի չեն եղել քվեարկելու։ «Եղել են 90-ն անց, ինսուլտ տարած պապիկներ, ովքեր ի վիճակի չեն եղել ինքնուրույն քվեարկել։ Մեկի համար դրսում եղած ընտրողներից մեկին գրանցեցինք որպես օգնող, մյուսի դեպքում թոռն օգնեց»,- ասաց Կարախանյանը։
Նրա խոսքով՝ ընտրողների հոսքն այս ժամի համար շատ լավ է, 50 %-ից ավելի մասնակցություն կա։
Գոհար Մելոյանն էլ մեզ հետ զրույցում խոսել է Ստեփանավանում ուղղորդումների մեծ ծավալի մասին, որոնք իրենք են արձանագրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել