HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». «Հ1»-ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանը

Հանրային հեռուստաընկերությունը երեկ գրաքննության է ենթարկել և կրճատած է եթեր հեռարձակել ՀՀ Աժ հայտարարությունների ժամին պատգամավորների հնչեցրած հայտարարությունները և կառավարության հետ հարց ու պատասխանները:

Հայտարարություններից եթեր չի հեռարձակվել Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Կառավարության հետ հարց ու պատասխաններից եթեր չի հեռարձակվել Նիկոլ Փաշինյանի և Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարց ու պատասխանը:

Սա այն դեպքում, երբ ՀՀ «Աժ կանոնակարգ» օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները... պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է... հեռուստաընկերությամբ նույն օրը' պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո»:

Մեկնաբանություններ (1)

HARUT
ՓԱՍՏՈՐԵՆ Հ1 -ը ԹՔԱՑ ՈՒՆԵՆԱ.....ԼԱՎ ԿԼԻՆԻ ՈՉ ԹԵ ԹԵՐԹՈՒՄ ԳՐԵՔ ԱՅԼ ԱԺ ԿԱՆՉԵՔ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter