HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ Մայիս Եգորյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․ Հնաբերդ, Նարեկացու 11 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

«Մասնավորապես՝
  - արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող նյութերից,
- պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել,
-սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ վիճակում,
-սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter