«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանին կփոխարինի որդին
Սամվել Բալասանյանի' Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո թիվ 35 ընտրատարածքի համայնքների ղեկավարները և բնակիչները Բալասանյանից կամ նրա մտերիմներից փորձում են պարզել, թե հիմա ով է իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները: Իսկ գլխավոր հարցն այն է, թե արդյոք այսուհետ բնակիչները զրկվելու են Բալասանյանի կողմից նախկինում ցուցաբերվող օգնությունից:
Ըստ թերթի տեղեկությունների' օրերս Բալասանյանի մոտ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նա հորդորել է չանհանգստանալ և ասել, որ հետայսու այդ հարցերով կարող են դիմել իր ավագ որդուն' Միսակ Բալասանյանին: Այսինքն' թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում առաջադրվելու է Ա. Բալասանյանի որդին: Այսպիսով' նա իր ժառանգությունը թողնում է որդուն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել