HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Մեր տեղեկություններով՝ կալանավորը փախել է դատարանի խցից։

Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց կալանավորի փախուստի մասին տեղեկությունը։ «Հետքին» հայտնեց, որ  ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter