«Չորրորդ ինքնիշխանություն». Ոչ կարգ ստանալն է պատիվ, ոչ զրկվելն` անպատվություն
Հավանաբար, ոչ ոք այլևս երբեք այդքան անկեղծ չի լինի 1999 թվականի արյունոտ հոկտեմբերի 27-ին կաթողիկոս ընտրված Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդեպ, ինչպես կարողացել է Հրաչ Մանուկյանը (կաթողիկոսի տնօրինությանը հնազանդվելով` «ՉԻ»-ն ավազանի անունով է նշում):
Նրա նամակը հետագա սերունդները հավանաբար կուսումնասիրեն` հասկանալու համար, որ հայ հոգևորականների դասից ոչ բոլորովին են վերացել Աստծու հետ հաշտ և պատվիրանապահ, նաև քաջ ու պատեհապաշտությունից հեռու սպասավորները:
Դեռ ամիսներ առաջ զգացվում էր, որ դեպքերը կհանգեցնեն տեր Աբել Մանուկյանի կարգալույծ լինելուն: Ինչպես և սպասվում էր, մայիսի 5-ին կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ տեր Աբելի կախակայման որոշումից հետո կարգալույծ անելը կանխորոշված էր, և հունիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածել է երկար ժամանակ հասունացվող լուրը:
Ի պատասխան իրեն կարգալույծ անելու որոշման` Հրաչ Մանուկյանը, որը Ժնևի հայ համայնքի համար շարունակում է մնալ տեր Աբել Մանուկյան, և ում աղոթքներից ու լուսավոր ներկայությունից նրանք չեն հրաժարվի ոչ մի կոնդակով, կաթողիկոսին աննախադեպ նամակ է գրել:
Ցնծացող անկեղծությամբ նա գրել է. «Ոչ ձեզանից կարգ ստանալն է պատիվ, ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կարծում եք` կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ դա Ձեր ամենամեծ տկարությունն է»:
Մայր Աթոռին մոտ կանգնած «ՉԻ»-ի աղբյուրի կարծիքով` հայր Աբելին չհամակրելու պատճառն այն է, որ Աբելի անունը որպես կաթողիկոսի թեկնածու ժամանակին տվել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել