HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Բարսեղ Բեգյարյանը զբաղվում է նաև Արցախի՞ հարցերով

Ըստ թերթի աղբյուրների, վերջին շրջանում խիստ ակտիվացած գործարար Բարսեղ Բեգյարյանը' Ֆյեշ Բարսեղը, երեկ մեկնել է Արցախ' շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով: Վերջինս ՀՀ ներքին գործերը ի մի բերելուց ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա «թևերը» փռելուց հետո անցել է Արցախում իր ուզած կադրերին «նշանակելու» գործին, ինչի շուրջ Ֆլեշ Բարսեղը նախնական պայմանավորվածություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ:

Նույն լուրերի համաձայն, Ֆլեշ Բարսեղը արցախցի իր կադրերին հատկապես փորձել է հաստատել Արցախի հարկային, բանկային ու կրթական ոլորտներում, որոնց մի գգալի մասը շատ շուտով կանցնեն լուրջ պաշտոնների: Ստացվում է' Ֆլեշը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի գործերն էլ է «կառավարում», և եթե այս տեմպով գնա, շատ շուտով երևի թե Ֆլեշ Բարսեղը փոշմանի ու որոշի նաև ՀՀ նախագահ դառնալ, ինչին, անշուշտ, «ձեռք կգցեն» ՀՀ վարչապետն ու նրա խամաճիկները, որոնք այս օրերին թավալվում են սույն գույգի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter