HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները: Այս մասին հաղորդում են Կառավարությունից:

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը: Վահե Հովհաննիսյանի խոսքով, փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։

Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter