HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Հոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

«Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ։

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի համապատասխան որոշումներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter