HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ Այս մասին հաղորդում են ԱԳՄԱ լրատվական ծառայությունից։

«Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական ապրանքների նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների մասին կարգավորման ընդունման միջոցով ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ հնարավոր քայլերի, Հայաստանի ներգրավածությամբ և Խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter