«Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցների մեքենան ընկել է փոսը
Սեպտեմբերի 12-ին` ժամը 20.35-ին Գեղարքունիքի մարզի Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատ տեղեկություն է ստացվել, որ Սայադյան 1 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից աշխատանքների իրականացման վայրում «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ԼՏ 659 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Հ. Հակոբյան) շրջվել է բացված փոսը, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել