HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ 

  • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter