Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան 1-ին փակուղում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 29-ից, ըստ կից ներկայացվող սխեմայի, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան 1-ին փակուղում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Միաժամանակ տեղեկացվում է, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումներ արձանագրող տեսախցիկներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել