Կանխվել են անօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը. ՔԿԾ
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի միջոցով թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման մի քանի փորձ է եղել, որը կանխվել է։
Մասնավորապես՝ կանխվել են թմրամիջոցների նմանվող 2,1 գրամ մուգ շագանակագույն բուսական զանգվածի, 0,7 գրամ սպիտակ փոշենման զանգվածի, 10 բջջային հեռախոսի և այլ արգելված իրերի փոխանցումները։
Լուսանկարը՝ ՔԿԾ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել