Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին կնվազի 3-5 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի և նոյեմբերի 2-ի երեկոյան առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել