HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում են Կառավարության հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։

Ողջունելով հիմնադրամի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան կատարած այցը՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՀՀ՝ որպես COP17 նախագահության առաջնահերթությունը՝ նպաստելու բնության պահպանության և վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Դեպի ծով ելք չունեցող երկրների կլիմայական խոցելիության համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել  2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներինև դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված քայլերին։

Երկուստեք ընդգծվել է աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ինչպես վտանգների գնահատման և կանխարգելման, այնպես էլ բնակչության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման միջոցով։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից հիմնադրամին ներկայացված՝ շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար բյուջեով առաջին ֆինանսավորման հայտի բովանդակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ապագա կլիմայական իրադարձություններին արձագանքելու ազգային կարողությունները ամրապնդելու տեսանկյունից։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter