HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանը հեռացել է աշխատանքից

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել  Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս:

Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ Աշոտ Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում: 

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Հետք-ին - վերը նշված հոդվածի վերնագիրը կարծեք, թե չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Վերնագրում նշված է հեռացվել, ինչը և ՀՀ աշխատանքային օրենսդրության տեսանկյունից, և առօրյա կենցաղային ընկալման տեսանկյունից հասկացվում է, որ մարդը մի սխալ բան է արել ու նրան էլ միակողմանի հեռացրել են աշխատանքից, զբաղեցրած պաշտոնից, բայց որ բովանդակությունն ես կարդում, հասկանում ես, որ մարդը չի ուզեցել, դիմում է գրել ու ոնց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգն է թույլ տալիս՝ ազատվել է աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter