HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել

Արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Արդադարադատության նախարարությունը տեղեկություններ չի հայտնում միջնորդության վերաբերյալ՝ հղում կատարելով Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածին, ըստ որի՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար, նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է դատական իշխանության հեղինակության պաշտպանության նպատակին:

Հիշեցնենք՝ քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է դեռևս 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ էր հայտնել։

Դատավորն ինքնաբացարկի պատճառ էր նշել իր և գործով պաշտպան Արա Զոհրաբյանի նախկին մասնագիտական կապը։ Դատավորը նշել էր, որ 2021թ. սովորել է Փաստաբանական ակադեմիայում և նույն ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննություն է հանձնել։ Այդ ժամանակ Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահն ու որակավորման հանձնաժողովի նախագահը և անձամբ մասնակցել է դատավորի բանավոր քննությանը։ Այս հանգամանքն, ըստ դատավորի, կարող է անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։

Հակոբ Մանուկյանի գործով ԲԴԽ նիստը կկայանա նոյեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter