HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 1-ից ՀԿԵ-ում կգործեն միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները

2012 թվականի դեկտեմբերի 1-ից գործողության մեջ են դրվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային գնացքների տոմսերի վերադարձի նոր կանոնները: Համաձայն նոր կարգի, տոմսերի վերադարձը ձևակերպվելու է անձնագրի, թղթային տոմսի, էլեկտրոնային տոմսի կոդի առկայության դեպքում:

Գնացքի մեկնումից ոչ ուշ քան 120 ժամ առաջ տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին կվճարվի տոմսի ամբողջ արժեքը: Գնացքի մեկնումից 120 ժամ ուշ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամ առաջ տոմսը վերադարձնելու պարագայում ուղևորից գանձվելու է տոմսի արժեքի 15%:

Այն դեպքում, եթե ուղևորը վերադարձնում է տոմսը գնացքի մեկնումից 24 ժամ ուշ, բայց առնվազն 2 ժամ առաջ, ապա նրանից գանձվում է տոմսի արժեքի 25%:

Տոմսերը վերադարձման ենթակա չեն գնացքի մեկնումից 2 ժամ առաջ:

Տոմսը վերադարձնելու դեպքում ուղևորին փոխհատուցվում են սպասարկման և ապահովագրական վճարները: Իսկ վերադարձի կոմիսիոն վճարը կազմում է 600 դրամ մեկ տոմսի համար: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter