HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկան է գտնվել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։

«Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։

Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։

Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ Վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։

Նոր համակարգի արդյունավետությունը քաղաքացին կգնահատի սեփական փորձով՝ հաշվի առնելով դիմելու ընթացակարգերի պարզությունը, սպասարկման հարմարավետությունը և ստացած ծառայության որակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter