HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարին

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին «Մանամայի երկխոսության» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։

«Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանին հանգամանալից քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ 

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև արդեն իսկ փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջազգային պայմանագրերի կնքման միջոցով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, զբոսաշրջության ակտիվացմանը նպաստող հնարավոր քայլերին, ինչպես նաև ներդրումների խրախուսման հնարավորություններին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում նաև՝ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հետագա ամրապնդման և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ջանքերը, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար:

Անդրադարձ է կատարվել նաև «Մանամայի երկխոսություն» և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումների միջև փոխգործակցությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter