HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱ նախարարը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին Մանամայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվիի հետ։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր՝ կարևորելով ինստիտուցիոնալ հիմքերի և օրակարգի ընդլայնման կարևորությունը։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված՝ «ԹՐԻՓՓ» նախագծին:

ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները:

Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter