Հանդիպել են Հայաստանի ու Եգիպտոսի արտաքին գերատեսչությունների ղեկավարները
Հոկտեմբերի 31-ին «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել