HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսում հայտնաբերվել է 57 ծառ հատած անձը

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հաղորդում են, որ հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։

«Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։

Պատճառված վնասի չափը պարզվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter