HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառուցապատողները չեն կարող վճար պահանջել բնակարանի գազիֆիկացման համար․ ՄՍՇՊՀ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից հաղորդում են, որ  նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում են ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնություն տրամադրելու համար։

«Ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել են մի շարք վարույթներ։ Միաժամանակ հարցին համակարգային լուծում տալու նպատակով այն բարձրացվել է նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Կազմակերպվել են քննարկումներ ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։

Օպերատիվորեն արձագանքելով Հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին՝ ՀԾԿՀ-ն 2026 թվականի հոկտեմբերի 14-ի N 284-Ն որոշմամբ հստակեցրել է գործող կարգը:

Տեղեկացնում ենք բնակիչներին, որ համաձայն գործող կարգի՝ նորակառույց բազմաբնակարան շենքում գազիֆիկացում ունենալու համար՝

  • կառուցապատողի  համաձայնությունը  ստանալու, առավել ևս դրա դիմաց վերջինս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա,
  • «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀԾԿՀ-ի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր լուսանկարը՝ unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter