Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և փորձի փոխանակման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել