HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն Աշխաբադում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստի աշխատանքներին: 

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես կքննարկվեն ԱՊՀ ինովացիաների եւ արտոնագրերի բանկի ստեղծման հայեցակարգի, Ուկրաինայի Չոպե քաղաքում միջազգային առեւտրացուցահանդեսային «Չոպինթրեյդէքսպո»  կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծերը: Նիստում կքննարկվի նաեւ 2013-2014թթ.  ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի նախագիծը եւ մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է  2011 թվականի հոկտեմբերի 18-ին  Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը մինչ ստորագրումը քննարկումներ էր անցել ԱՊՀ տնտեսական խորհրդում: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:           

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter