Արենի համայնքին կհատուցվի 5 մլն 251 հազար դրամ
Գլխավոր դատախազությունը 2025թ. նոյեմբերի 26-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի ապրիլի 14-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. հոկտեմբերի 20-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել 5 հա մակերեսով հողամասի՝ 2011 թվականի ապրիլի 14-ի աճուրդը։ Որպես անվավերության հետևանք, Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել