HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները

Ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2027 թվականին ՀՀ Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 595 մլն դրամ, որը 591 մլն դրամով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Նշվել է, որ Ազգային ժողովն իրականացնում է 1 ծրագիր։ Նախարարի խոսքով այստեղ ներառված է նաև կապիտալ ծախսերի համար հատկացումը, որը կազմում է 373 մլն դրամ։

Արդարադատության նախարարության բյուջեն գալիք տարի կազմում է 27 մլրդ 468 մլն դրամ, որը 2 մլրդ 252 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։

Բարձրագույն դատական խորհրդի բյուջեն 2027 թվականին կկազմի 18 մլրդ 793 մլն դրամ, որը 1 մլրդ 912 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 527 մլն 414 հազար դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 121 մլն դրամով։

Հակակոռուպցիոն կոմիտեին եկող տարվա համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 717 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա հատկացումից ավելի է 200 մլն դրամով։ Կապիտալ ծախսերն այստեղ կկազմեն 52 մլն դրամ։

Դատախազության բյուջեն կազմում է 11 մլդ 88 մլն դրամ, որը 451 մլն դրամով ավելի է 2026 թվականի հատկացումից։ Կապիտալ ծախսերն այս կառույցում կազմում են 57 մլն դրամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն գալիք տարի կազմում է 1 մլրդ 872 մլն դրամ, որը 5 մլրդ 640 մլն դրամով պակաս է նախորդ տարվա հատկացումից։ Սա պայմանավորված է համապետական ընտրությունների անցկացմամբ։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 237 մլն դրամ։

Պետական վերահսկողության ծառայությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 182 մլն դրամ, ինչը 80 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 19 մլն դրամ։

Սահմանադրական դատարանի բյուջեն կազմում է 985 մլն դրամ, որը 73 մլն դրամով ավելի է 2026 թվականի բյուջեից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 12 մլն դրամ։

Քննչական կոմիտեի բյուջեն կազմում է 19 մլրդ 754 մլն դրամ, որը 548 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։ Կապիտալ ծախսերն այստեղ կազմում են 360 մլն դրամ։

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կազմում է 1 մլրդ 794 մլն դրամ, և այն նախորդ տարվա հատկացումից ավելի է 175 մլն դրամով։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 75 մլն դրամ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի համար բյուջետային հատկացումը նախատեսվում է 24 մլրդ 250 մլն դրամի չափով, որը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է ընթացիկ տարվա հատկացումից։ Այստեղ կապիտալ ծախսերը կկազմեն 2 մլրդ 376 մլն դրամ։

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter