Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել