HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման:

Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին:

Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter