Կասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի պատրաստման համար նախատեսված սննդի կառույցում՝ դպրոցի խոհանոցում, իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ՝
- խոհանոցի հատակը չունի հարթ մակերես, գտնվում է ոչ նորոգ վիճակում, պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից,
- պատերը գտնվում են ոչ նորոգ վիճակում, չունեն հարթ մակերես, առկա է բորբոս․
- սննդամթերքը պահվում է ոչ սննդային արտադրանքի հետ,
- սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում դրանց փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանություն ապահովող պայմաններում։
Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել